16:56  ,  16 մարտի, 2021

Սերոբ Գրիգորյանի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ բերեց «Նոայի» դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Փյունիկն» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց փոխչեմպիոն «Նոային» և հաղթեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը, որը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: 

87-րդ րոպեին «Փյունիկի» ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

«Փյունիկը» 14 խաղից հետո 12 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է: 15 հանդիպում անցկացրած «Նոան» 22 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Նոա» - «Փյունիկ»՝ 0:1

Սերոբ Գրիգորյան, 45+4

Չիրացված 11 մետրանոց՝ Անտոն Կոբյալկո, 87 («Փյունիկ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով