Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ատալանտան» տանը մրցեց «Սպեցիայի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
«Ատալանտան» (27 խաղ) 2 միավոր առաջ անցավ 5-րդ տեղում ընթացող «Ռոմայից» (26 խաղ) եւ 52 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» (25 խաղ)։ «Սպեցիան» 16-րդն է՝ 26 միավոր։
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ատալանտա» - «Սպեցիա»՝ 3։1 (տեսանյութ)
Մարիո Պաշալիչ, 53, 72, Լուիս Մուրիել, 55 - Ռոբերտո Պիկոլի, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում