00:41  ,  12 մարտի, 2021

ԵԼ․ Մխիթարյանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» տանը մրցում է ուկրաինական «Շախտյորի» հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 35-րդ րոպեին։

Ընթանում է առաջին խաղակեսը։ «Ռոման» հաղթում է նվազագույն հաշվով։ 23-րդ րոպեին աչքի է ընկել իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում