15:52  ,  11 մարտի, 2021

Հայաստանի գավաթ. «Արարատը» պարտվեց Առաջին խմբի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիային»:

Վաղարշապատի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում դաշտի տերերը 2 գոլերն առաջին խաղակեսում խփեցին 2 րոպեի ընթացքում: Աչքի ընկան հարձակվողներ, նիգերիացի Չարլս Մարկ Իկեչուկվուն և ռուս Սերգեյ Օրլովը:

«Վեստ Արմենիան» ու «Արարատը» հանդիպեցին առաջին անգամ:

Պատասխան հանդիպումը կանցկացվի ապրիլի սկզբնամասում:

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

Մարտի 11

«Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 2:0

Չարլս Մարկ Իկեչուկվու, 22, Սերգեյ Օրլով, 24

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 16:00 («Նաիրի» ստադիոն)

Մարտի 12

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 14:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

«Ուրարտու» - «Նոա»՝ 17:00 («Ուրարտու-3» մարզադաշտ)

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում