12:31  ,  11 մարտի, 2021

Հայաստանի գավաթ. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում մարտի 11-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղային օրը տեղի կունենան 2 հանդիպումներ:

Առաջին խաղում Երևանի «Արարատը» կհյուրընկալվի «Վեստ Արմենիային», իսկ «Ալաշկերտը» կընունդի Առաջին խմբի առաջատար ԲԿՄԱ-ին:

Հայաստանի գործող գավաթակիրն է Երևանի «Նոան», որը մարտի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» հետ: Վերջին զույգում կմրցեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու Չարենցավանի «Վանը»:

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի սկզբնամասում:

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

Մարտի 11

«Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 14:00 (Վաղարշապատի Ֆուտբոլի ակադեմիա)

Գլխավոր մրցավար՝ Արթուր Սաֆարյան

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 16:00 («Նաիրի» ստադիոն)

Գլխավոր մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Մարտի 12

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 14:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

Գլխավոր մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

«Ուրարտու» - «Նոա»՝ 17:00 («Ուրարտու-3» մարզադաշտ)

Գլխավոր մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում