Երկրպագուները ցանկանում են տեսնել աստղերի, ովքեր գտնվում են իրենց մարզավիճակի գագաթնակետին, այլ ոչ թե նրանց, ովքեր արդեն ավարտում են կարիերան, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ես ինքս երբեմն զայրանում եմ ընկերությունների ղեկավարների վրա: Ցանկանում եմ շեշտել, որ ոչ թե պետությունը, այլ ընկերություններն են գնում ֆուտբոլիստներին: Սակայն մյուս կողմից սպորտի սիրահարները ցանկանում են տեսնել համաշխարհային աստղերի, ովքեր գտնվում են իրենց մարզավիճակի գագաթնակետին, այլ ոչ թե նրանց, ովքեր արդեն ավարտում են կարիերան»,- Ռուսաստանի նախագահի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Զենիթը» բրազիլացի Հալկի եւ բելգիացի Ակսել Վիտսելի համար վճարել է 100 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում