22:09  ,  3 մարտի, 2021

Տուխել․ Կլոպի դեմ խաղալը մարտահրավեր է

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է չեմպիոն «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 29-րդ տուրում։

«Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխարհի լավագույն ակումբներն ու մարզիչներն են։ Յուրգեն Կլոպը նրանց թվում է։ Նա ապացուցել է դա։ Նրա դեմ խաղալը մարտահրավեր է։ Բայց սա թենիսի հանդիպում չէ։ Խաղադաշտ դուրս կգան մեր թիմերը։ «Չելսին» պետք է լավ պատրաստվի։

Յուրգենն ապացուցել է, որ նա հանճարեղ մարզիչ է, նա ամեն թիմ դարձնում է միասնական օրգանիզմ։ Նա ակումբի կարեւորագույն ֆիգուրն է։ Մենք ծանոթ ենք, բայց ոչ այդքան լավ, որքան մտածում են մարդիկ։ «Մայնցում» մենք չենք հանդիպել, «Բորուսիայում» ես փոխարինեցի նրան եւ այնտեղ էլ չենք հանդիպել։

Իհարկե, մենք հանդիպում ենք, երբ «Մայնցի» որեւէ խաղացող ունենում է հրաժեշտի հանդիպում։ Կլոպի հետ զրուցելը շատ հաճելի է։ Մենք հանդիպում ենք մարզիչների կոնֆերանսներում, ժողովներում, որոնք կազմակերպում է ՈւԵՖԱ-ն։ Այդ օրերին ճաշում ենք միասին։ Նա շատ հետաքրքիր մարդ է։ Բայց մենք այդքան էլ լավ չենք ճանաչում իրար։ Ես չեմ լարվում, երբ ինձ համեմատում են Կլոպի հետ»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում