10:48  ,  3 մարտի, 2021

Գեղեցիկ գոլ՝ Հայաստանի Առաջին խմբից

«Արարատ-2»-ի խաղացող Սերոժ Թիթիզյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Փյունիկ-2»-ի դեմ ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում: Ավելացված ժամանակում Թիթիզյանը հեռվից կատարած հարվածով խփել է հյուրերի հաղթական գոլը: 

Այդ խաղում «Արարատ-2»-ը հաղթել է 2:1 հաշվով և 15 հանդիպումից հետո 16 միավորով 7-րդ տեղում է: «Փյունիկ 2»-ը 15 խաղից հետո 11 միավորով 9-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում