17:23  ,  1 մարտի, 2021

«Արարատն» ու «Վանը» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրի խաղում առաջատար «Արարատը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Չարենցավանի «Վանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

77-րդ րոպեից «Վանը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտը ստացավ դարպասապահ Հենրի Ավագյանը։

«Արարատը» 13 խաղից հետո 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած ու երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտից»։ «Վանը» 7-րդն է՝ 14 խաղում վաստակել է 12 միավոր։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 0։0

Հեռացում՝ Հենրի Ավագյան («Վան», դարպասապահ), 77, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով