13:04  ,  1 մարտի, 2021

«Հանրապետական» ստադիոնը՝ «Արարատ» - «Վան» խաղից առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չարենցավանի «Վանին»:

«Արարատի» մամուլի ծառայությունը ցուցադրել է, թե հանդիպումից առաջ ինչ տեսք ունի ստադիոնը: Մարտի 1-ին կայանալիք հանդիպման մեկնարկն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով 1.5 ժամով հետաձգվել է և կմեկնարկի ժամը 15:30-ին:

Չպարտվելու դեպքում Հայաստանի առաջնությունում «Արարատի» անպարտելի շարքը կհասնի 9-ի և թիմը կգերազանցի «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը։ Վերջին 8 խաղերում «Արարատը» տարել է 5 հաղթանակ է, 3 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Հիշեցնենք, որ տևական ընդմիջումից հետո փետրվարի 28-ից սկսած թույլատրվում է երկրպագուների մուտքը ստադիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով