14:22  ,  28 փետրվարի, 2021

Գվարդիոլան գերազանցել է Մոուրինյոյի ռեկորդը

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Վեստ Հեմի» նկատմամբ 2։1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սահմանել է ռեկորդ՝ գերազանցելով պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նվաճումը «Չելսիում», հաղորդում է OptaJoe-ն։

Կատալոնացի մասնագետը բոլոր մրցաշարերում 200-րդ հաղթանակն է տարել մանչեսթերյան թիմում։ Դրա համար պահանջվել է 273 հանդիպում։ Նա ամենաարագն է հասել այս արդյունքին Անգլիայի Պրեմիեր լիգայի մարզիչներից։ Մոուրինյոն «Չելսիում» 200 հաղթանակի հասել էր 309 խաղում։

Անգլիայի առաջնության 26 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում