18:46  ,  23 փետրվարի, 2021

Աշխարհի կրկնակի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսի հետևանքով

60 տարեկանում կյանքից հեռացել է MotoGP դասի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆաուստո Գրեզինին, հաղորդում է Gresini Racing թիմի մամուլի ծառայությունը:

Անվանի մոտարշավորդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Իտալացին մոտ 2 ամիս պայքարել է հիվանդության դեմ:

Ֆաուստո Գրեզինին 1985-ին ու 1987-ին աշխարհի չեմպիոն է դարձել Garelli թիմի կազմում, իսկ 1994-ին ավարտել է կարիերան: Նա նաև Gresini Racing թիմի հիմնադիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում