12:20  ,  24 փետրվարի, 2021

Տոնի Ֆերգյուսոնի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը հաջորդ մենամարտը կանցկացնի 34-ամյա ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ, տեղեկացնում է DomGoatMMA-ն:

Այդ մենամարտը կգլխավորի ապրիլի 3-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC Fight Night շարքի մրցաշարերից մեկը: 2 մարտիկները տվել են իրենց համաձայնությունը: Պայմանագիրը կստորագրվի առաջիկակյում:

37-ամյա Տոնի Ֆերգյուսոնը նախորդ մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 12-ին Լաս Վեգասում, որտեղ  մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում