11:16  ,  24 փետրվարի, 2021

Էնթոնի Ջոշուան՝ պատմության ամենահարուստ բրիտանացի բռնցքամարտիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկը, գրում է Daily Mirror-ը:

31-ամյա բրիտանացու կարողությունը գնահատվում է 109.11 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ գումարի մեծ մասը Ջոշուան ստացել է Էնդի Ռուիսի դեմ հաղթական մենամարտի արդյունքում (40-60 միլիոն):

Մինչև այս Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկն էր լեգենդար Լենոքս Լյուիսը, որի կարողությունը գնահատվում է 90 միլիոն ֆունտ ստերլինգ:

Էնթոնի Ջոշուան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ, տարել 23 հաղթանակ նոկաուտով ու կրել մեկ պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English