18:44  ,  17 փետրվարի, 2021

Քեթլին Չուկագյանը մարտահրավեր է նետել Ալեքսա Գրասոյին

UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Քեթլին Չուկագյանը հայտնել է, որ ցանկանում է մենամարտել մեքսիկացի Ալեքսա Գրասոյի հետ:

«Հիանալի պայքար, Ալեքսա Գրասո: Կցանկանայի մենամարտել քեզ հետ»,- թվիթերյան էջում գրել է Չուկագյանը:

Ալեքսա Գրասոն վերջերս UFC 258 մրցաշարում է հաղթել է Մեյզի Բարբերին:

Հիշեցնենք, որ 32-ամյա Չուկագյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2020 թվականի նոյեմբերին Լաս Վեգասում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ամերիկուհի Սինտիյա Կալվիլյոյին: Նա 15-րդ հաղթանակն էր տարել խառը մենամարտերում, որտեղ կրել է նաև 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում