17:08  ,  3 փետրվարի, 2021

Սմբատ Լպուտյան․ Լեւոն Արոնյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ

Լեւոն Արոնյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյան:

Սոցիալական ցանցերում շրջանառվում են լուրեր, թե Հայաստանի առաջատար շախմատիստն ունի մարզական քաղաքացիությունը փոխելու մտադրություն:

Ըստ չհաստատված լուրերի, Լեւոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո եւ պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ եւ ներկայացնել այդ երկիրը։

Տեղեկությունը համացանցում հայնտվելուն պես դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց: Լեւոն Արոնյանի այս «հնարավոր մտադրությունը» սուր քննադատությունների արժանացավ Facebook-ի հայ օգտատերերի շրջանում:

NEWS.am Sport-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Լեւոն Արոնյանից, ապա նրա ընկերուհի Անիտա Այվազյանից, բայց նրանք չարձագանքեցին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English