23:28  ,  31 հունվարի, 2021

Դանիայի հավաքականը պաշտպանեց հանդբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը

Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը պաշտպանեց 2019 թվականին նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Եգիպտոսում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում դանիացիները մրցեցին Շվեդիայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 26։24 հաշվով։

Բրոնզե մեդալը նվաճել է Իսպանիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 35։29 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում