12:31  ,  30 հունվարի, 2021

Հանդբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Դանիան ու Շվեդիան

2021թ. հանդբոլի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Դանիայի ու Շվեդիայի հավաքականները:

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում դանիացիները 35:33 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին, իսկ Շվեդիայի թիմն ուժեղ է գտնվել ֆրանսիացիներից՝ 32:26:

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 31-ին: Նույն օրը Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները կմրցեն երրորդ տեղի համար խաղում:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն է Դանիայի հավաքականը, որը ԱԱ-2019-ի եզրափակիչում հաղթել էր Նորվեգիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում