23:39  ,  29 հունվարի, 2021

Ռուբեն Նազարեթյան․ Կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի առաջին տուրում Ռուսաստանի թիմից կրած 0։6 հաշվով պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:

Մենք խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:

Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուս շրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ֆրանսիային: Երկրորդ խմբում է ընդգրկված նաև Վրաստանի հավաքականը, որի դեմ առաջին հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 5-ին (խաղացանկ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում