Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է մեկնարկային կազմը, որը կմասնակցի Ռուսաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը։
Ռուսաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մերձմոսկովյան Շչյոլկովոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այդ մարզապալատում իր տնային հանդիպումներն անցկացնում է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտզալի թիմը:
Փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում Երևանում կընդունի Ֆրանսիային: Երկրորդ խմբում է ընդգրկված նաև Վրաստանի հավաքականը, որի դեմ առաջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի մարտի 5-ին (խաղացանկ):
Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տարել բուլղարացիների նկատմամբ (4։0, 3։1)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում