16:40  ,  29 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականի ավագը բաց կթողնի Ռուսաստանի հետ հանդիպումը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Ռուսաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

2 խաղացողները վնասվածք են ստացել հունվարի 28-ին մերձմոսկովյան Շչյոլկովոյի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում: 

Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին և կսկսի Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը կցուցադրվի ռուսական «Матч ТВ» ալիքով: Երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականները:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում