Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (4:0) խփած գոլի շնորհիվ սահմանել է 3 ռեկորդ:
Դա 32-ամյա հարձակվողը 23-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել 18 տուրերում, hաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:
Լևանդովսկին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Գերմանիայի առաջնության 8 արտագնա խաղերում անընդմեջ: Նա «Շալկեին» գոլ խփեց 11-րդ խաղում անընդմեջ, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ այդ խաղում Լեհաստանի հավաքականի առաջատարը խփել էր կարիերայի 500-րդ գոլը: Դրա համար նրանից պահանջվել է 730 հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:06 , 20 նոյեմբերի
14:11 , 20 նոյեմբերի
13:49 , 20 նոյեմբերի 
13:04 , 20 նոյեմբերի
12:28 , 20 նոյեմբերի
11:55 , 20 նոյեմբերի
11:02 , 20 նոյեմբերի
10:29 , 20 նոյեմբերի
09:06 , 20 նոյեմբերի
00:37 , 20 նոյեմբերի