12:53  ,  16 հունվարի, 2021

Վալերի Հովհաննիսյանը՝ «Տամբովի» նախագահ

Ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբովի» նոր նախագահը, հաղորդում է «Чемпионат»-ը:

Հովհաննիսյանը թիմին կներկայացվի Կրիմսկում կայանալիք քավաքի ընթացքում:

Վալերի Հովհաննիսյանը Հայաստանում աշխատել է «Ուլիսում» ու «Արարատում», ինչպես նաև Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացել էր սկանդալով: Որպես գործակալ՝ նա մասնակցել էր Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի տեղափոխություններին Մոսկվայի «Սպարտակ»:

Հիշեցնենք, որ «Տամբովում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թիմը կարող է դադարեցնել ելույթները Ռուսաստանի առաջնությունում աշխատավարձի մեծ պարտքերի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում