18:33  ,  22 սեպտեմբերի, 2012

ՀՁՖ նախագահ. Ապագան երիտասարդներինն է

Սեպտեմբերի 22-ին կայացավ ձիասպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը։ Օրակարգում ֆեդերացիային կից երկու ձիասպորտի ակումբների՝ «Արա-Այծեմնիկի» եւ «Սիլ-Գրուպի», նախագահության ներկայացուցիչների փոփոխություններն էին։

«Արա-Այծեմնիկ» եւ «Սիլ-Գրուպ» ակումբների ղեկավարները փոխվել են։ «Արա-Այծեմնիկ» ակումբի ղեկավար Նազիկ Ամիրյանին փոխարինել է Արման Գրիգորյանը, իսկ «Սիլ-Գրուպ» ակումբի ղեկավար Աշոտ Մեսրոպյանի  փոխարեն ակումբն այսուհետ կղեկավարի Ալբերտ Սուքիասյանը։

«Ապագան երիտասարդությանն է եւ մենք պարտավոր ենք ֆեդերացիայի նսխագահության կազմում երիտաարդներին ընդգրկել։ Նրանց ներկայությունը ֆեդերացիայի գործունեությունում շատ եմ կարեւորում։

Նազիկ Ամիրյանին փոխարինող Արման Գրիգորյանը մեծ ներուժ ունեցող երիտասարդ է, բավական ակտիվ իր գործունեությամբ։ Նազիկ Ամիրյանն իր ցանկությամբ է նախագահությունը հանձնել Արման Գրիգորյանին՝ գտնելով, որ երիտասարդների ներուժը ավելի կնպաստի սպորտի զարգացմանը։ Նույն պոտենցիալը եւ ակումբային գործունեությունը զարգացնելու մեծ հնարավորություն ունի «Սիլ-Գրուպ» ակումբն այսուհետեւ նախագահող Ալբերտ Սուքիասյանը։ Հուսամ` նրանք կշարունակեն նախկին ղեկավարների ավանդույթներն ու արդյունավետ աշխատանքը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում