17:15  ,  14 հունվարի, 2021

«Ուրարտուի» ակադեմիայում մարզումները վերսկսվել են

Երևանի «Ուրարտուի» ակադեմիան վերադարձել է ձմեռային հանգստից ու վերսկսել մարզումները՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Որոշ թիմեր իրենց առաջին մարզումն արդեն անցկացրել են, առաջիկայում նրանց կմիանան նաև մյուսները։ 

«Ուրարտուի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել պատանիների առաջին մարզումային օրվանից, ինչպես նաև զրուցել ակադեմիայի մարզիչ Հակոբ Հայրապետյանի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում