Երևանի «Ուրարտուի» ակադեմիան վերադարձել է ձմեռային հանգստից ու վերսկսել մարզումները՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Որոշ թիմեր իրենց առաջին մարզումն արդեն անցկացրել են, առաջիկայում նրանց կմիանան նաև մյուսները։
«Ուրարտուի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել պատանիների առաջին մարզումային օրվանից, ինչպես նաև զրուցել ակադեմիայի մարզիչ Հակոբ Հայրապետյանի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում