13:40  ,  13 հունվարի, 2021

NBA. «Լեյքերսը» դարձյալ հաղթեց «Հյուսթոնին», Դյուրանտի 34 միավորներն օգնեցին «Բրուքլինին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 117:100 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Հյուսթոնի» նկատմամբ: «Լեյքերսը» «Հյուսթոնին» հաղթել էր նաև 2 օր առաջ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 26 միավոր:

Կևին Դյուրանտի 34 միավորներն օգնել են «Բրուքլինին», որը տանն ուժեղ է գտնվել «Դենվերից»՝ 122:116:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Մայամի»՝ 137:134 (լրացուցիչ ժամանակում) (28:25, 27:38, 41:32, 24:25, 17:14)

«Քլիվլենդ» – «Յուտա»՝ 87:117 (18:22, 18:27, 23:38, 28:30)

«Բրուքլին» – «Դենվեր»՝ 122:116 (27:35, 27:35, 36:20, 32:26)

«Օկլահոմա» – «Սան Անտոնիո»՝ 102:112 (26:26, 17:25, 30:29, 29:32)

 «Գոլդեն Սթեյտ» – «Ինդիանա»՝ 95:104 (28:19, 29:31, 18:23, 20:31)

«Հյուսթոն» – «Լեյքերս»՝ 100:117 (14:35, 34:36, 23:26, 29:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում