Բրազիլացի հարձակվող Նեյմարը որոշել է շարունակել ելույթները ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում:
Mundo Deportivo-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Կողմերը բանակցություններ են սկսել այդ հարցով: ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ կհաջողվի փոխհամաձայնության գալ բրազիլացու հետ:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ, որը 222 միլիոն եվրոյով է իրականացրել տրանսֆերը: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 12 խաղի, դարձել 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում