15:12  ,  11 հունվարի, 2021

Ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Ըմբշամարտի Հայաստանի թիմերը սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Հունվարի 10-24-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների, ինչպես նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակներ հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս տարի կանցկացվեն Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով և տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանը 2 օլիմպիական ուղեգիր ունի հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English