14:05  ,  7 հունվարի, 2021

Աբրահամ Խաշմանյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փորձառու մասնագետի գլխավորությամբ երևանյան ակումբը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:

«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սպասվում են համալրումներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, որը 2020 թվականի ամռանն էր գլխավորել թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում