Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2778) երկրորդ տեղը գրավեց արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարում:
Եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հայ գրոսմայստերը պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758): Առաջին և երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երկրորդում հաղթեց Ռաջաբովը:
Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 փուլերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հիշեցնենք, որ Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:
Levon Aronian knocked out two titans in Hikaru Nakamura and MVL, but fell just short in the final. He earns $40,000 and will be well placed in the Meltwater Champions Chess Tour race! #c24live #ChessChamps #AirthingsMasters pic.twitter.com/89kodXgycQ
— chess24.com (@chess24com) January 3, 2021
Teimour Radjabov had barely shown a hint of emotion during the #AirthingsMasters, but this is what it meant to him to win it! https://t.co/mzfL6WMQmF#c24live #ChessChamps pic.twitter.com/RaQmX2N0gh
— chess24.com (@chess24com) January 3, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում