16:01  ,  30 դեկտեմբերի, 2020

Անդրե Կալիսիրը մոտ է հունական ակումբ տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը կարող է կարիերան ավարտել Հունաստանի Սուպերլիգայում:

Հունական Grekiska Gazzetta-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ապոլոն Սմիրնիս» ակումբը: Կալիսիրը մեկնել է Աթենք, որպեսզի պայմանագիր կնքի հունական ակումբի հետ:

Անդրե Կալիսիրը 2018 թվականից է հանդես գալիս «Գյոտեբորգում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Վերջերս նա ճանաչվել էր Շվեդիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող մրցաշարը սպասարկած մրցավարների վարկածով: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման:

Հունաստանի առաջնության 13-րդ տուրից հետո «Ապոլոն Սմիրնիսը» 12 միավորով 11-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում են 14 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում