11:26  ,  26 դեկտեմբերի, 2020

NBA. Չեմպիոնի առաջին հաղթանակը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության չորրորդ խաղային օրը գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 138:115 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դալասի» նկատմամբ՝ տանելով առաջին հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Էնթոնի Դևիսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 28 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը հավաքել է 22 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագները:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Դալաս»՝ 138:115 (33:30, 36:27, 30:28, 39:30)

«Մայամի» – «Նոր Օրլեան»՝ 111:98 (29:26, 37:27, 22:26, 23:19)

«Միլուոկի» – «Գոլդեն Սթեյտ»՝ 138:99 (33:25, 33:31, 34:20, 38:23)

«Բոստոն» – «Բրուքլին»՝  95:123 (22:26, 32:25, 23:35, 18:37)

«Դենվեր» – «Կլիպերս»՝ 108:121 (26:32, 29:40, 24:26, 29:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում