01:37  ,  23 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 0։3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ֆիորենտինային» պարտություն կրեց 0։3 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ սերբբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

18-րդ րոպեին հեռացվեց թուրինյան թիմի կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։

76-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն։

81-րդ րոպեին հյուրերի երրորդ գոլը խփեց ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը։

«Յուվենտուսը» 24 միավորով չորրորդ տեղում է, «Ֆիորենտինան» 15-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 0։3 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 3, Ալեքս Սանդրո, 76, ինքնագոլ, Մարտին Կասերես, 81

Հեռացում՝ Խուան Կուադրադո («Յուվենտուս»), 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում