Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն վնասվածք է ստացել Լիգա 1-ի հերթական տուրի՝ «Լիլի» հետ խաղում:
L'Equipe-ի տեղեկություններով՝ 25-ամյա Կիմպեմբեն ստացել է աջ ծնկի վնասվածք և չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 3 շաբաթների ընթացքում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Պրեսնել Կիմպեմբեն մասնակցել է 11 հանդիպման:
Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Լիլ» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում