23:18  ,  18 դեկտեմբերի, 2020

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանի պարգեւատրությունը (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ Վազգեն Թեւանյանի եւ 65 կգ քաշային կարգում մյուս մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Վազգեն Թեւանյանի պատվին Բելգրադի մարզապալատում հնչեց Հայաստանի հիմնը, ծածանվեց Հայաստանի դրոշը: Բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի ըմբիշը հրաժարվել էր պատվո հարթակ բարձրանալ: Նրա փոխարեն մեդալը ստացավ ադրբեջանցու մարզիչը:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւը, բրոնզե մեդալ նվաճեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 65 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով:

Ազատ ոճայիններից Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ), բրոնզե մեդալ՝ Արման Անրդեասյանը (70 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում