Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ռոման» սեփական խաղադաշտում կմրցի «Տորինոյի» հետ։
Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Բրունո Պերես, Վերետու, Վիլյար, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։
«Ռոմա» - «Տորինո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում