18:11  ,  15 դեկտեմբերի, 2020

Սոն Հին Մինը՝ 2020թ․ Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ճանաչվել է 2020 թվականին Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

«Մենք ապրում ենք Սոն Հին Մինի դարաշրջանում։ Հպարտանում ենք Կորեայի հավաքականի ավագով»,- նշվում է ասոցիացիայի հաղորդագրությունում։ Նա 5-րդ անգամ է ճանաչվում Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ։

28-ամյա ֆուտբոլիստը 2015-ին է գերմանական «Բայերից» տեղափոխվել «Տոտենհեմ», որի հետ այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English