Կարեն Գրիգորյանը նվաճել է Բարսելոնայում անցկացված 25e MAGISTRAL CIUTAT DE BARCELONA մրցաշարի հաղթողի կոչումը։ Հայաստանցի գրոսմայստերը 2494 միջին վարկանիշ ունեցող շրջանային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։
Կարեն Գրիգորյանը տարել է 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ գրոսմայստերների նկատմամբ, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։։
Կարեն Գրիգորյանը 15 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում