21:09  ,  12 դեկտեմբերի, 2020

Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից, տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակ Օսեյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» 0:2 հաշվով պարտություն էր կրել «Շիրակից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում