Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից, տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակ Օսեյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» 0:2 հաշվով պարտություն էր կրել «Շիրակից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:28 , 16 սեպտեմբերի
01:15 , 16 սեպտեմբերի
23:09 , 15 սեպտեմբերի
23:05 , 15 սեպտեմբերի
22:57 , 15 սեպտեմբերի
22:04 , 15 սեպտեմբերի
21:21 , 15 սեպտեմբերի 
20:01 , 15 սեպտեմբերի
19:22 , 15 սեպտեմբերի 
19:08 , 15 սեպտեմբերի