Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 13-րդ խմբում, որտեղ կմրցի Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում