22:36  ,  7 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն մարզական կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Վբեյմարը հանդես է եկել կոլումբիական «Բոգոտա», «Աթլետիկո Ուիլա», «Ալիանսա Պետրոլերա» և մեքսիկական «Մուրսիլագոս» ակումբներում: 2015 թվականից հանդես է եկել «Գանձասար-Կապան» ակումբում:

Վբեյմարը 2020 թվականի ամռանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում