21:49  ,  7 դեկտեմբերի, 2020

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքները. Հայաստանի հավաքականը J խմբում է

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դեկտեմբերին 7-ին տեղի ունեցավ Քաթարում կայանալիք 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: 

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում էր և ընդգրկվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը:

Եվրոպական գոտու 55 հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: ԱԱ-2022-ի ուղեգիր են նվաճելու հավաքականներից 13-ը․ 10 խմբերի հաղթողները, անցումային փուլի 6 զույգերի հաղթողները։ Անցումային հանդիպումներին կմասնակցեն 10 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերն ու 2020-2021թթ․ Ազգերի լիգայի երկու լավագույնները։

A խումբ

Պորտուգալիա 

Սերբիա

Իռլանդիա

Լյուքսեմբուրգ

Ադրբեջան

B խումբ

Իսպանիա

Շվեդիա

Հունաստան

Վրաստան

Կոսովո

C խումբ

Իտալիա

Շվեյցարիա

Հյուսիսային Իռլանդիա

Բուլղարիա

Լիտվա

D խումբ

Ֆրանսիա

Ուկրաինա

Ֆինլանդիա

Բոսնիա և Հերցեգովինա

Ղազախստան

E խումբ

Բելգիա

Ուելս

Չեխիա

Բելառուս

Էստոնիա

F խումբ

Դանիա

Ավստրիա

Շոտլանդիա

Իսրայել

Ֆարերյան Կղզիներ

Մոլդովա

G խումբ

Նիդերլանդներ

Թուրքիա

Նորվեգիա

Մոնտենեգրո

Լատվիա

Ջիբրալթար

H խումբ

Խորվաթիա

Սլովակիա

Ռուսաստան

Սլովենիա

Կիպրոս

Մալթա

I խումբ

Անգլիա

Լեհաստան

Հունգարիա

Ալբանիա

Անդորրա

Սան Մարինո

J խումբ

Գերմանիա

Ռումինիա

Իսլանդիա

Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստան

Լիխտեյնշտեյն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում