22:10  ,  6 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականն ուժեղ էր Բուլղարիայից՝ 4։0

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Վառնայում Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, աչքի ընկան նաեւ Դավիթ Ասլանյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։

Դեկտեմբերի 9-ին Վառնայում թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում