Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղին:
««Արսենալի» հետ հանդիպմանը մոտենում ենք լուրջ կորուստներով: Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Լամելան, Ռեգիլոնը և Վինիսիուսը:
Հարի Քեյնի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում, սակայն չեմ կարծում, որ նա կհասցնի լիովին վերականգնվել մինչ «Արսենալի» հետ հանդիպումը»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում