Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել ՈՒմտիտին կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Tribal Football-ի հաղորդմամբ՝ 27-ամյա պաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալելու ցանկություն ունի «Էվերտոնը»:
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ ֆրանսիացի պաշտպանին:
27-ամյա Սամուել Ումտիտին «Լիոնի» սան է, ակումբի կազմում հանդես է եկել 2011-2016 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Բարսելոնա»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում