02:01  ,  12 նոյեմբերի, 2020

Ֆրանսիան պարտվեց, Իսպանիան ու Հոլանդիան չպարզեցին հաղթողին, Պորտուգալիան խփեց 7 գոլ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին մի շարք ընկերական խաղեր անցկացվեցին ազգային հավաքականների մակարդակով:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Փարիզում 0:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ֆինլանդիայից: Հյուրերը 2 գոլերն առաջին խաղակեսում խփեցին 3 րոպեի ընթացքում:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը տանը 7 անպատասխան գնդակ ուղարկեց Անդորայի դարպասը, իսկ Իսպանիան ու Հոլանդիան բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:

Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց չեխերից, իսկ իտալացիները վստահ հաղթանակ տարան Էստոնիայի հավաքականի նկատմամբ՝ 4:0:

Ընկերական խաղեր

Ֆրանսիա – Ֆինլանդիա՝ 0:2 (տեսանյութ)

Մարկուս Ֆորս, 28, Օնի Վալակարի, 31

Հոլանդիա – Իսպանիա՝ 1:1 (տեսանյութ)

Դոնի վան դե Բեկ, 47 – Սերխիո Կանալես, 19

Պորտուգալիա – Անդորա՝ 7:0 (տեսանյութ)

Պեդրո Նետո, 8, Պաուլինյո, 29, 61, Ռենատո Սանչեշ, 56, Էմիլի Գարսիա, 76 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 85, Ժոաո Ֆելիշ, 88

Գերմանիա – Չեխիա՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Վալդշմիդտ, 13

Իտալիա – Էստոնիա՝ 4:0 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 14, 75 (11մ), Ֆեդերիկո Բերնարդեսկի, 27, Ռիկարդո Օրսոլինի, 86 (11մ)

Բելգիա – Շվեյցարիա՝ 2:1 (տեսանյութ)

Միշի Բատշուայի, 49, 70 – Ադմիր Մեհմեդի, 19

Լեհաստան – Ուկրաինա՝ 2:0  

Կշիշտոֆ Պյոնտեկ, 40, Յակուբ Մոդեր, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում