Ֆորմուլա-1-ը հրապարակել է հաջորդ տարվա մրցումային օրացույցը, hաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:
2021 թվականին կանցկացվի 23 Մեծ մրցանակ: Այս պահին հստակություն չկա միայն չորրորդ փուլի հարցում: Այն պետք է տեղի ունենա ապրիլի 23-25-ը Վյետնամում, սակայն կազմակերպիչները հրաժարվել են մրցում անցկացնել իրենց երկրում:
Օրացույցում մեկ այլ կարևոր փոփոխություն է Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակի առկայությունը: Գիշերային արտոարշավը տեղի կունենա Ջիդայի քաղաքային մրցուղում:
BREAKING: The 2021 #F1 calendar is here! pic.twitter.com/jvBuT0gInW
— Formula 1 (@F1) November 10, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում