Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վանը» հյուրընկալվել էր «Նորավանքին»:
«Վանը» Միհրան Մանասյանի և Ստանիսլավ Եֆիմովի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի հաշվով:
Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Գործող գավաթակիր «Նոան» և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նորավանք» - «Վան»՝ 0:2
Միհրան Մանասյան, 76, Ստանիսլավ Եֆիմով, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում